Մբապեն «Մանչեսթեր Սիթի» չի տեղափոխվի. Գվարդիոլա

34

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «քաղաքայինները» հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով.

«Մբապեն «Մանչեսթեր Սիթի» չի տեղափոխվի: Չգիտեմ էլ, թե որտեղից են նման լուրեր հայտնվում: Մենք չենք պատրաստվում վատնել այնպիսի գումարներ, որոնց Մբապեն արժանանում է «Պարի Սեն Ժերմենում»:

Կարծում եմ՝ առաջիկա մի քանի տարվա ընթացքում փարիզյան ակումբը չի վաճառի Մբապեի նման ֆուտբոլիստին: Մենք չենք պատրաստվում գնել նրան, փոխանակել նրա տրանսֆերը Սթերլինգի կամ այլ ֆուտբոլիստի տրանսֆերի հետ:

Մարդիկ պետք է ավելի հարգալից վերաբերվեն «Պարի Սեն Ժերմենին», «Մանչեսթեր Սիթիին» և այս ակումբների ֆուտբոլիստներին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը:

Հավելենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է 200 միլիոն ֆունտով ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը:

Загрузка...