Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է հրաժարվել դոլարից. The Bell

86

Ռուսական կառավարությունը զբաղվում է օրինագծի պատրաստմամբ, որը ենթադրում է երկրի տնտեսության ապադոլարացում: Այդ մասին գրում է The Bell-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

Նրանց խոսքերով՝ «մեկ-երկու շաբաթից» նախագիծը պետք է հաստատի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Քննարկմանը մասնակցում են արտահանողներ, ինչպես նաև երկրի խոշորագույն բանկերը, այդ թվում՝ Կենտրոնական բանկը:

Առկա տվյալների համաձայն՝ օրենքի նախագիծը չի ենթադրում ամերիկյան արժույթի օգտագործումից հրաժարում: Խոսքը գործարքների համար այլ արժույթների օգտագործման համար հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև արժութային օրենսդրության ազատականացման և արժութային վերահսկողության պարզեցման մասին է: Այդ քայլերը պետք է թույլ տան բիզնեսին գործարքներ իրականացնել ցանկացած արժույթի միջոցով և ավելորդ կորուստներ չկրել:

Загрузка...