Ֆրանսիայի ամենախոշոր էներգետիկ ընկերությունը հայտարարել է հոկտեմբերի 8-ին գործադուլ անցկացնելու մասին

90

Ֆրանսիական Electricitе de France (EDF) էներգետիկ ընկերությունը հայտարարել է հոկտեմբերի 8-ին 24-ժամանոց գործադուլ անցկացնելու մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով RTE ցանցերի օպերատոր ընկերությանը:

Նշվում է, որ գործադուլի պատճառով ընկերության էլեկտրակայաններում գեներացվող էներգիայի ծավալը կարող է զգալի նվազել:

Ինչպես նշում է գործակալությունը, RTE-ն չի հայտնել գործադուլի պատճառների մասին: Electricitе de France-ը նույնպես չի մեկնաբանել գործադուլի մասին տեղեկությունները:

Electricitе de France-ը (EDF) Ֆրանսիայի խոշորագույն պետական էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունն է, այն կառավարում է ատոմակայանի 59 էներգաբլոկ:

Загрузка...