ՊՆ զինծառայողը մեղադրվում է երկու զինծառայողի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ

161

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու զինծառայողի նկատմամբ բռնի գործողություններ է կատարելու համար:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Բադալյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի օգոստոսին բռնի գործողություն է կատարել Ա.Է.-ի նկատմամբ` պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, 2018 թվականի օգոստոսին այլ բռնի գործողություններ է կատարել Է. Ս.-ի նկատմամբ՝ պատճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Արման Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մասին հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Բացի այդ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Գործն ուղարկվել է Գորիսի դատարան:

 

Загрузка...