50 միլիոն օգտատերերի հաշիվները կոտրած հաքերները չեն ստացել այլ ռեսուրսներին հասանելիություն. Facebook

28

Facebook-ի ապրանքների կառավարման հարցերով փոխնախագահ Գայ Ռոզենը հայտարարել է, որ 50 միլիոն օգտատերերի հաշիվները կոտրած հաքերները չեն ստացել այլ ռեսուրսներին հասանելիություն, որտեղ օգտագործվել են նույն «լոգին» տվյալները: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական հայտարարությունում:

Ռոզենի խոսքով՝ Facebook-ում ուսումնասիրել են կիբեռհարձակման ժամանակ իրականացված մուտքի բոլոր դեպքերը:

«Հետաքննությունն այս պահին չի հայտնաբերել ապացույցներ, որ հանցագործները Facebook-ի «լոգինն» օգտագործող ինչ-որ հավելվածների հասանելիություն են ստացել»,- ընդգծել են հայտարարությունում:

Ռոզենը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում գործիք ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա ապագայում կանխել նման իրավիճակները:

Ավելի վաղ Facebook ընկերությունը տեղեկացրել է, որ հաքերներն օգտվել են սոցիալական ցանցի խոցելիությունից և հասանելիություն են ստացել շուրջ 50 մլն օգտատիրոջ էջերին:

 

Загрузка...