Գարիկ Ղուկասյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ

187

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Երևանի ոստիկանապետ է նշանակել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«ՀՀ ոստիկանապետի հրամանով Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի անդամ Գարիկ Ղուկասյանը»,– ասաց նա:

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ նա մինչ այդ զբաղեցրել է Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ մինչ այդ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ու գրանցվել կադրերի ռեզերվում:

Արտակ Պողոսյանը Երևան քաղաքի ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունիսի 22-ին՝ Վալերիյ Օսիպյանի հրամանով:

Загрузка...