Լուիս Էնրիկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը (տեսանյութ)

75

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական՝ մասնակցելու Ուելսի և Անգլիայի ընտրանիների հետ առաջիկա խաղերին:

Դարպասապահներ՝ Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Պաու Լոպես («Բետիս»):

Պաշտպաններ՝ Մարկ Բարտրա («Բետիս»), Սեսար Ասպիլիկուետա, Մարկոս Ալոնսո (երկուսն էլ՝ «Չելսի»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Նաչո Ֆերնանդես, Սերխիո Ռամոս (երկուսն էլ՝ «Ռեալ»), Խոնի Օտո («Վուլվերհեմփթոն»), Խոսե Գայա («Վալենսիա»):

 

Կիսապաշտպաններ՝ Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Կոկե, Սաուլ, Ռոդրի (երեքն էլ՝ «Աթլետիկո), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Դանի Սեբալյոս, Մարկո Ալոնսո (երկուսն էլ՝ «Ռեալ):

Հարձակվողներ՝ Պակո Ալկասեր («Բորուսիա Դորտմունդ»), Ալվարո Մորատա («Չելսի»), Յագո Ասպաս («Սելտա»), Սուսո («Միլան»), Ռոդրիգո Մորենո («Վալենսիա»):

Հավելենք, որ հոկտեմբերի 11-ին Իսպանիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ուելսի հետ, իսկ հոկտեմբերի 15-ին Անգլիայի ընտրանու հետ խաղալու է Ազգերի լիգայի շրջանակում:

Загрузка...