Բրազիլացի դերասանուհի Ջովաննա Անտոնելին բարեգործական նպատակով մերկ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, դերասանուհին լուսանկարվել է մարմինը վարդագույն ներկով և փայլերով պատած: Այս ակցիան դարձել է «Վարդագույնի ուժը» արշավի մի մասը, որն ուղղված է քաղցկեղի դեմ պայքարին:
«Այնքան քիչ բան է անհրաժեշտ մեկմեկու օգնելու համար: Այնքան քիչ: Ես միշտ հավատացել եմ դրան և, ինչպես կյանքումս ամեն հարցում, վստահել եմ իմ ինտուիցիային՝ հասկանալու համար, թե ինչպես կարող եմ մասնակցել», – գրել է Անտոնելին:
Դերասանուհու խոսքով՝ ինքը վերնաշապիկների և բաժակների հավաքածու է թողարկել, որոնց վաճառքից ստացված գումարը կհատկացվի օնկոլոգիայի ոլորտում հետազոտությունների իրականացմանը:
Ջովաննա Անտոնելին հայտնի է բազմաթիվ հեռուստասերիալներից, որոնցից առավել ճանաչվածը «Կլոն» հեռուստանովելն է: