Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումները հետաձգվում են

76

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումները հետաձգվել են՝  Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երգահան Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայությունից:

Արդեն մի քանի տարի է՝ ուսուցչի տոնը կայուն օր է նշվում՝ հոկտեմբերի 5-ին: Այդ օրը կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ էլ պարգեւատրվում են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթներում հաղթողները: Ավանդաբար առաջին երկուսին, որպես մրցանակ շնորհվել է ավտոմեքենա, տնօրենին՝ համակարգիչ:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, չի բացառվում, այս տարի ավտոմեքենաների փոխարեն մանկավարժներին նվիրվի դրա գումարը: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-12-ը:

Загрузка...