Ո՞վ է ՀՀԿ-ականների «հականիկոլական» գաղափարների գեներացնողը

343

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայաստանում: Պարզվում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում աղմկահարույց փոփոխությունների գաղափարը, որը հուներից հանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատկանում է նրա համակիր Էդմոն Մարուքյանին:

Վերջինիս գաղափարն է եղել այն հիմքը, որի վրա ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն ու Գևորգ Կոստանյանը կառուցել են այն, ինչը, Փաշինյանի կողմնակիցների կարծիքով, խոչընդոտելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ըստ իրենց ցանկության ու նախընտրած ժամկետներում: Ավելին`Dialogue-ի աղբյուրները նշում են, որ Էդմոն Մարուքյանին «ընկերությունը» ՀՀԿ-ականների հետ բոլորին հայտնի փաստ է ԱԺ-ում, քանի որ «երբ մտնես Արփինե Հովհաննիսյանի կամ Գևորգ Կոստանյանի սենյակ` Մարուքյանն այնտեղ նստած է»:

Բայց սա էլ վերջը չէ. Մարուքյանը, պարզվում է, հանդիսանում է նաև նշված, այսպես ասած, հակահեղափոխականների թիվ մեկ իրավական խորհրդատուն և հենց նրա խորհուրդների վրա են կառուցվում ԱՄՆ Պետդեպ, եվրոպական կառույցներ ուղարկվող զեկույցները, որոնց մեջ նշվում է, թե ինչ հակասահմանադրական քայլերի է դիմում Փաշինյանը, ինչ վախի և հետապնդման մթնոլորտ է տիրում Հայաստանում: Այս ամենը Մարուքյանի ձեռամբ է արվում, քանի որ, պնդում է մեր աղբյուրը, նա գտնում է, որ Փաշինյանը «երկիրը տանում է կործանման»:

Բացի այդ, արդեն իսկ հայտնի է, որ ընտրություններին «Լույս» դաշինքը դարձյալ միայնակ է գնալու և շանսերը հայտնվել ապագա խորհրդարանում բավականին ցածր են: Սակայն արդեն երկուշաբթի օրը, երբ Ստրասբուրգում մեկնարկի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, մենք ականատես կլինենք բոլորովին այլ Մարուքյանի. Նա, անշուշտ, բոցաշունչ ելույթ կունենա ի պաշտպանություն Փաշինյանի գաղափարների և նրա առաջնորդած հեղափոխության և բոլոր մնացած ուժերին կմեղադրի հակահեղափոխական գաղափարներ գեներացնելու մեջ: Բայց վերադառնալուն պես նորից կշտապի իրավական խորհրդատվություններ մատուցել ՀՀԿ-ականներին, քանզի այսօր բոլորը, բացառությամբ Փաշինյանի, մեկ նավի վրա են:

Նյութի աղբյուր՝ dialogue.am

Загрузка...