Շախմատի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

45

Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ, ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կազմկոմիտեի անդամբ Արկադի Դվորկովիչն ընտրվել է շախմատի միջազգայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Ընտրությունները կայացել են ՖԻԴԵ-ի` Բաթումիում տեղի ունեցած կոնգրեսի ժամանակ:

Ռուս թեկնածուի օգտին 103 պատվիրակ է քվեարկել, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Դվորկովիչի մրցակիցը` հույն Գեորգիս Մակրոպուլոսը 78 ձայն է ստացել: Երրորդ թեկնածուն` բրիտանացի Նայջլ Շորթը, ավելի վաղ հանել էր իր թեկնածությունն ու քվեարկել Դվորկովիչի օգտին:

Դվորկովիչն այս պաշտոնում փոխարինում է Կիրսան Իլյումժինովին, ով 1995 թվականից էր գլխավորում ՖԻԴԵ-ն:

Հիշեցնենք` Արկադի Դվորկովիչը սեպտեմբերին սկզբին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով այցելել էր Երևան:

Վերջինս իր այցի ընթացքում ծանոթացել էր մեր ֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման աշխատանքների հետ, եղել Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում և Հայաստանի շախմատի ակադեմիայում:

Загрузка...