Ադրբեջանցի ֆուտբոլիստը ստիպված է եղել բացատրություն տալ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը «հավանելու» համար (լուսանկար)

56

Ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը ստիպված է եղել բացատրություն տալ ու ներողություն խնդրել ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը համացանցում հավանելու համար:

Ինչպես գրում է azerisport.com-ը, Դադաշովն արդարացել է, որ լուսանկարն ինքը տեսել է Գերմանիայից իր ընկերներից մեկի՝ հայազգի ռեփեր Լևոյի Instagram-ի էջում և հավանելիս անգամ չի իմացել, թե ով է հրապարակված լուսանկարում: Ըստ ադրբեջանցի ֆուտբոլիստի՝ դա եղել է դեռևս մայիս ամսին:

«Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նա: Միայն այսօր տեսա, որ «լայք» եմ դրել: Դա պատահական ստացվեց, ես չպետք է նման բան անեի: Ես շատ լավ տիրապետում եմ այս հակամարտության պատմությանը, և ամեն բան շատ լավ հասկանում եմ: Ես պատահական եմ հավանել նկարը, ինչի համար շատ զղջում եմ», – ասել է մարզիկը:

Դադաշովը նաև արդարացել է, որ հայ Լևոյի հետ ծանոթացել է Գերմանիայում, երբ նրանք սովորել են նույն դպրոցում:

Նա նշել է, որ նույն դպրոցում սովորել են նաև թուրքեր, գերմանացիներ ու ռուսներ:

 

Загрузка...