Բասկովը պատմել է՝ ինչպես էր պատահմամբ փակվել Ալեգրովայի սառնարանում

55

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը պատմել է մի զավեշտալի դեպքի մասին, որն իր հետ պատահել է երգչուհի Իրինա Ալեգրովայի տանը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, գալով Ալեգրովայի կազմակերպած խնջույքին, Բասկովը մտնել է երգչուհու արտասովոր մեծ չափի սառնարանն ու փակված մնացել է այնտեղ:

«Իրինան հրաշալի տնտեսուհի է: Նրա սառնարանն իրականում մի մեծ սենյակ է՝ հերմետիկ դռներով ու մինչև երկինք հասնող պահարաններով»,-ասել է Բասկովը՝ մանրամասնելով, որ հետաքրքրությունից դրդված ներս է մտել, ինչից հետո դուռը փակվել է, ու նա չի կարողացել դուրս գալ:

Երգչի խոսքով՝ դուռը ներսից բացելու հնարավորություն չի եղել:

«Ես նստել էի սառնամանիքի պայմաններում, բղավում էի, բայց ձայնս ոչ ոք չէր լսում: Բջջային կապն անհասանելի էր»,-նշել է նա:

Հետաքրքրական է, որ հյուրերը նրա բացակայությունը շատ ուշ են նկատել:

«Պատկերացնում եք՝ ես կես ժամ առանց կոշիկ ու թեթև հագած նստած էի սառնարանում: Մինչև հիմա սարսռում եմ այն մտքից, թե ինչ կլիներ, եթե ինձ չգտնեին»,-ասել է նա:

Загрузка...