ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

79

ԽՈՅԵՐ

Այսօր լրջորեն կմտորեք այն հարցի շուրջ, թե արդյոք ձեր սիրելին ձեզ սիրում է, թե ոչ: Նման կասկածների առիթներ շատ կան:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին ցանկություն կունենա ամբողջ երեկո ձեզ հետ լինել, ինչը կխանգարի ձեր ծրագրերին: Պետք է ինչ-որ կերպ համատեղեք անձնական կյանքը գործնականի հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Որպեսզի ձեզ ավելի շատ սիրեն, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր արտաքին տեսքին: Իդեալական տարբերակ կլիներ գեղեցկության սրահ այցելելը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի մտքով կանցնի սեր խոստովանել: Դա կարող է լինել SMS, սիրո խոստովանություն պատուհանի տակ եւ այլն: Ցանկացած պարագայում, նրա այդ քայլը պետք է գնահատել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր բարեհաջող օր է սիրելիի հետ երկարատեւ զբոսանքի համար: Ամենաբարդ խնդիրները մաքուր օդում հեշտությամբ կլուծվեն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր համապատասխան օր է ձեր անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Հենց այսօր դուք բարեհաջող կերպով կսկեք, կվերջացնեք կամ կվերսկսեք հարաբերությունները այս կամ այն անձանց հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե սիրելիի հետ մինչ ուշ գիշեր քննարկումներ անել, անգամ եթե այդ քննարկումները իսկապես հետաքրքիր եւ պտղաբեր լինեն: Որքան մոտենա գիշերը, այնքան ամեն ինչ կբարդանա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե այսօր որոշակի խնդիրներ ունեք սիրելիի հետ, մի անհանգստացեք` դա ժամանակավոր բնույթ կկրի: Շուտով ամպերը կցրվեն եւ կրկին արեւը դուրս կգա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին լուրջ խոսակցություն կունենա իր նախկին կեսի հետ: Փորձեք նրան արժեքավոր խորհուրդներ տալ. ի վերջո, դա նաեւ ձեզ վերաբերող խնդիր է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավ կանեք ձեզ նվիրեք արվեսին: Գնացեք թատրոն, կամ էլ` կինո: Այնտեղ գնացեք սիրելիի ուղեկցությամբ: Առանց նրա այս միտքն անիմաստ կլինի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այս օրը նվիրեք ընտանիքի անդամներին, հարթեք բոլոր վիճաբանությունները: Լավ կլինի, որ միասին ֆիլմ դիտեք եւ վերականգնեք ձեր մտերմությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի էլ ցանկանա լսել ձեր խնդիրների մասին` դրանք համարելով աննշան եւ հեշտ լուծելի: Ավելի լավ է` միանգամից նրան ասեք, որ շտապ իր օգնության կարիքն ունեք:

 

Загрузка...