Ռոնալդուին դարձյալ մեղադրել են բռնաբարության մեջ

62

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրած ամերիկացի մոդել Քեթրին Մայորգայի փաստաբան Լեսլի Ստովելը հայտնել է, որ իրեն զանգել է մի աղջիկ եւ հայտնել, որ պորտուգալացի հարձակվողը սեռական ոտնձգություններ է կատարել նաեւ իր նկատմամբ:

The Sun-ի համաձայն՝ փաստաբանը չի նշել աղջկա անունը, սակայն մտադիր է այդ տեղեկությունը տրամադրել Լաս Վեգասի ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ Քեթրին Մայորգայի հաղորդման համաձայն՝ բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: 2009թ. հունիսին Ռոնալդուն եղբոր եւ քրոջ հետ հանգստացել է Լաս Վեգասում:

Մայորգայի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը Ռոնալդուից 200 հազար դոլար փոխհատուցում են պահանջում տեղի ունեցածի համար:

Загрузка...