ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

72

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին նամակ գրել, ցանկալի է՝ թղթի վրա, այնուհետ դնել նամակը ծրարի մեջ ու ուղարկել սիրելիին։ Դա այնքան ռոմանտիկ է։

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի հումորը միանգամայն տարբեր կլինի եւ յուրօրինակ։ Մի վախեցեք, դա հավերժ չէ, պարզապես օրն է ոչ բարեհաջող։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր պետք է մտածեք ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի բարօրության մասին։ Նրան հաճելի կլինի իմանալը, որ իր մասին հոգ են տանում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ տարբեր եւ լավ բաներ է խոստանում, սակայն դժվար թե մոտակա ժամանակները կարողանա իրականացնել իր տված բոլոր խոստումները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ որքան էլ բարդ լինեն սիրելիի  հետ հարաբերությունները, այնուամենայնիվ, առանց նրա ձեզ ավելի դժվար է։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ փխրուն եւ խոցելի կթվա, եւ դուք շատ կցանկանաք նրա մասին հոգ տանել, պաշտպանել ամեն տեսակ դժբախտություններից եւ զերծ պահեք վտանգներից։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հակված կլինեք սիրելիի պահվածքի վերաբերյալ կեղծ հետեւություններ անելուն։ Աստղերը հուշում են, սակայն, որ պետք չէ դրանց կուրորեն հավատալ։

ԿԱՐԻճՆԵՐ

Լավ օր է, որպեսզի սիրելիի հետ հարաբերությունները ժամանակավորից դարձնեք դեպի երկարատեւ կամ հարատեւ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կես բառից կհասկանա: Գնահատեք նրա այդ հատկանիշը եւ հպարտացեք, որ ձեր կողքին նման անձնավորություն կա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կպատմի իր կյանքի մութ կողմերի մասին: Դրանք ձեզ հետ կապ չեն ունենա, բայց նրա համար շատ կարեւոր կլինի, որ դուք իմանաք այդ մասին: Գնահատեք նրա անկեղծությունն ու հաշտվեք նրա անցյալի հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Որքան քիչ վստահեք ձեր մտերիմներին եւ շրջապատի մարդկանց, այնքան լավ կլինի ձեզ համար: Անգամ եթե ոլորը միաբերան պնդեն, թե ձեր սիրելին անհավատարիմ է, իսկ դուք վստահ լինեք հակառակում, ապա մինչեւ վերջ վստահեք միայն ձեր տեսակետին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կպատմի իր վախերի եւ մտորումների մասին: Փորձեք նրան լսել աջակցել, որպեսզի նա համոզվի, որ իր կողքին վստահելի մարդ է կանգած:

Загрузка...