Երշիկից բնակիչներ են թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց

107

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել երեք քաղաքացի:

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն եւ 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետեւանքով «Սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Загрузка...