Դատարանը կալանք է դրել Ստեպանենկոյի հաշիվների վրա

41

Դատարանը երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ նրա կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ընթացող ապահարզանի գործի շրջանակներում կալանք է դրել Ստեպանենկոյի հաշիվների վրա։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Մեր միջնորդությամբ դատարանը կալանքի տակ է դրել Ստեպանենկոյի առկա հաշիվները։ Մեր ընդդիմադիրներին կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղ ճանապարհով ավարտին հասցնել ապահարզանի այս գործընթացը եւ դադարել ավելորդ լարվածություն ստեղծել ինչպես իրենց այնպես էլ միլիոնավոր հանդիսատեսի համար», – ասել է Պետրոսյանի փաստաբանը։

Աղբյուրների հաղորդմամբ խոսքը գնում է ռուսական բանկերում առկա ռուբլով եւ այլ արտարժույթներով հաշիվների մասին։

«Խոսքը տասնյակ միլիոնավոր ռուբլիների մասին է», – մանրամասնել է աղբյուրը։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում: Ասում են, որ երիտասարդ սիրուհուն ծեր երգիծաբանը նվիրել է երկու բնակարան:

Загрузка...