Մրգաշատի մանկապարտեզի տնօրենը ոստիկաններին հայտնել է, թե կասկածներ ունի, որ երեխաների համար նախատեսված սպասքը թունավորել են. Shamshyаn.com

104

Shamshyаn.com-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Սեյիլյա Սեդրակյանը, որը նույն գյուղի մանկապարտեզի տնօրենն է, հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 13։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գյուղի մանկապարտեզի խոհանոցի մուտքի դռան ապակին կոտրել են, մտել խոհանոց, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Ս. Սեդրակյանը հայտնել է, որ ինքն ունի կասկածներ, որ հնարավոր է՝ խոհանոց մտած անձը կամ անձինք թունավորած լինեն երեխաների համար նախատեսված սպասքը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Загрузка...