ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

75

ԽՈՅԵՐ

Ձեր հարաբերություններին վերաբերվեք հումորով: Այդպես ավելի հեշտությամբ կկարողանաք հաղթահարել դժվարությունները: Ձեր սիրելիի համար էլ հեշտ կլինի, եթե նա ձեր աչքերում փայլեր տեսնի, այլ ոչ թե արցունքներ:

ՑԼԵՐ

Այսօր դուք կզգաք, որ ձեր ներկան անորոշ է: Դուք կսկեք մտածել, թե որքան լավ էին ձեր հարաբերությունները նախկինում եւ թե որքան մշուշոտ կլինեն դրանք ապագայում: Փորձեք կենտրոնանալ այսօրվա վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք այնքան զբաղված կլինեք, որ ձեր յուրաքանչյուր րոպեն պետք է պլանավորած լինի, եւ ցանկացած շեղում կարող է աղետալի լինել ձեզ համար: Փորձեք այդ գրաֆիկի մեջ տեղավորել նաեւ սիրելիի հետ հանդիպումը, այլապես նա կկարծի, թե իրեն ամբողջությամբ անուշադրության եք մատնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կոնֆլիկտները ձեզ հաղթահարել կօգնեն հին ու բարի մտերիմները: Զանգահարեք նրանցից մեկին եւ, հաստատ, մի շատ կարեւոր խորհուրդ կստանաք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք մեծ թեթեւություն կզգաք: Դրան կնպաստի ձեր սիրելին: Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել դրա համար:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերն այսօր որոշակի փոփոխություններ կնկատեն իրենց հարաբերություններում: Խոսքը դրական փոփոխությունների մասին է: Եթե նախկինում վեճերը ձեզ համար սովորական բնույթ են կրել, այսօր կզգաք, թե որքան դրական եք միմյանց վերաբերվում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ խորհուրդ է տրվում շատ շարժվել: Զբոսնեք, սպորտով զբաղվեք, գնումներ կատարեք: Այդ ամենը միայն դրականորեն կազդեն ձեր հարաբերությունների վրա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք ձեզ հեքիաթում կզգաք: Ինքներդ պետք է այնպես անեք, որ ձեր հեքիաթը բարի ավարտ ունենա, այլ ոչ թե չարը հաղթի: Դրա համար եղեք թե այդ հեքիաթի հեղինակները, թե գլխավոր հերոսները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ռոմանտիկ հանդիպումների ժամանակ աշխատեք մաքսիմալ բնական լինել, ուշադրություն չդարձնել պայմանականություններին եւ հրաժարվել հին սովորույթներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրներին օրը շատ հետաքրքիր իրադարձություններ է խոստանում անձնական կյանքում։ Ձեզ սպասվում են հետաքրքիր եւ հեռանկարային ծանոթություններ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ծանոթությունների հարցում եղեք խստապահանջ։ Այսօր դեպի ձեզ կձգտեն այնպիսի մարդիկ, ում չի կարելի լիովին վստահել:

ՁԿՆԵՐ

Այսօր բարձր է լինելու հաճելի ծանոթության հավանականությունը, որը մեծ դերակատարություն կունենա ձեր կյանքում: Երեկոն բարենպաստ է լինելու ընտանեկան խնջույքի համար:

 

Загрузка...