«Այն ժամանակը, որը ծախսում ես վայելքի վրա, վատնած ժամանակ չէ». այսօր ծնվել է Ջոն Լենոնը

38

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, հանրահայտ The Beatles խմբի համահիմնադիր եւ անդամ Ջոն Լենոնն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կդառնար 78 տարեկան:

Նա պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե չլիներ երկինքը, եթե մարդիկ ապրեին մեկ օրով, եթե չլինեին պետություններ, եւ մարդիկ ապրեին խաղաղության համար… նրա պատկերացումներն օգնեցին ստեղծել աշխարհի ամենակախարդական ու բարի երգերից մեկը` Imagine-ը: Այն ճանաչվել է բոլոր ժամանակների եւ ազգերի լավագույն երգը:

1980 թ-ին տեղի ունեցած ողբերգական սպանությունը  ֆիզիկապես խլեց երաժիշտի կյանքը: Սպանության օրը` դեկտեմբերի 8-ին, Ջոնն ու կինը` Յոկո Օնոն, մասնակցում էին Rolling Stone ամսագրի ֆոտոշարքին: Այդ նկարահանումից 5 ժամ անց տեղի ունեցավ երաժիշտի սպանությունը: Ամսագրի շապիկի լուսանկարը հանրությանը ներկայացվեց 1981 թ-ին, իսկ այսօր տվյալ լուսանկարը գտնվում է Swann Auction Galleries-ի ցուցասրահում:

Լենոնին սպանել է Մարկ Դեւիդ Չեպմեն անունով երկրպագուն: Սպանության օրը նա նույնիսկ ստորագրություն է վերցրել Լենոնից: Չեպմենը Ջոնի մեջքին 5 անգամ կրակել է: Երաժիշտը մահացել է արյունահոսությունից: Այսօր Չեպմենը կրում է իր պատիժը Նյու Յորքի կալանավայրերից մեկում:

The Beatles խումբը Լենոնը հիմնել է Փոլ ՄքՔարթնիի, Ջորջ Հարրիսոնի և Ռինգո Սթարի հետ: Նրանք հայտնի դարձան որպես «Լիվերպուլյան քառյակ»:

Մինչ օրս էլ Ջոն Լենոնն այնքան սիրված է, որ նրա ինքնանկարը վաճառվել է 5 միլիոն դոլարով, իսկ նրա կողմից արված մյուս բոլոր նկարներից յուրաքանչյուրը` 3 միլիոն դոլարով:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լենոնի հայտնի մտքերից մի քանիսը.

«Բոլոր հարցերի պատասխանը սերն է, եւ դու դա շատ լավ գիտես: Սերը նման է ծաղկի, պետք է թողնես, որ այն աճի»:

«Այո, մենք բոլորս էլ փայլում ենք՝ ինչպես լուսինը, աստղերն ու արեւը»:

«Մեզ բոլորիս էլ տրված է սիրո պարգեւը, բայց սերը նման է անգին բույսի: Դու չես կարող այն ընդունել ու սպասել, որ ինքն իրենով մեծանալու է: Դու պետք է անընդհատ ջրես այն, խնամես եւ հոգ տանես»:

Ամեն մի հիմարի ետեւում միշտ կանգնած է մի մեծ կին»:

«Կյանքն այն է, ինչ պատահում է, մինչ դու ծրագրեր ստեղծելով ես զբաղված լինում»:

«Այն ժամանակը, որը ծախսում ես վայելքի վրա, վատնած ժամանակ չէ»:

«Կարիք չկա, որ ինչ-որ մեկը քեզ կողքից ասի, թե ով ես դու: Դու այն ես, ինչ կաս»:

«Եթե յուրաքանչյուրը հեռուտացույցի փոխարեն պահանջեր խաղաղություն, այդ խաղաղությունը կհաստատվեր»:

«Իրականությունը շատ բաներ թողնում է երեւակայության վրա»:

«Որքան շատ բան եմ տեսնում, նույքան ավելի քիչ եմ համոզված լինում ինչ-որ բաներում»:

Загрузка...