Սեպտեմբերի 29֊ին Մոսկվայում տեղի ունեցած բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգում հայազգի Ռաֆյել Սիմոնյանը բավականին դժվարին պայքարում հաղթանակ տարավ, արդեն իսկ չորրորդ ռաունդում մրցակիցը հանձնվեց` ստանալով ոսկորի կոտրվածք։ Ռաֆայել Սիմոնյանը կամային և պրոֆեսիոնալ բարձր որակներ ունեցող մարզիկ է, և մարզիչները մեծ հույսեր են կապում նրա հետ և նրա մեջ տեսնում հայկական բռնցքամարտի զարգացման համար մեծ պոտենցյալ ունեցող բռնցքամարտիկի։Նա պատրաստվում է շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պայքարել ավելի բարձր վարկանիշային մարտերին մասնակցելու համար։
Այսօր հայազգի չեմպիոնին օդանավակայանում դիմավորեցին բազմաթիվ մարզասերներ, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներ։ Չեմպիոն Սիմոնյանը պատրաստվում է սերտ համագործակցել Հայաստանի բռնցքամարտի ակտիվ ներկայացուցիչների և ֆեդերացիայի հետ, ինչի առթիվ էլ այսօր նրան կընդունի նոր ձևավորված ֆեդերացիայի՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Ռաֆայել Սիմոնյանի հետ հարցազրույցը տեսանյութում՝