Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում կա 31 հարց, որից 24-ը չզեկուցվող (ուղիղ)

24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, , նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 24-ը՝ չզեկուցվող:

Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված են Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի մարզպետների նշանակման հարցը:

Բացի այդ, օրակարգում է 4 համայնքներում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցը:

Մեկ այլ որոշմամբ անփոփոխ կթողնվի Ռուսաստանի կողմից ՀՀ մատակարարվող գազի գինը մինչեւ դեկտեմբերի 31-ը՝ 150 դոլար հազար խմ-ի դիմաց:

 

 

Загрузка...