Որ հիվանդությունների դեպքում չի կարելի պաշտոն զբաղեցնել կամ մանկավարժ աշխատել. Կառավարությունը հաստատեց ցանկը

100

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի իր նիստում հաստատել է Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Ըստ ներկայացված որոշման, հիշյալ ցանկում են հետեւյալ հիվանդությունները.

1. Օրգանական (ներառյալսիմպտոմատիկ) հոգեկանխանգարումներ

2. Շիզոֆրենիա, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումներ

3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ

4. Սովորույթի եւ հակումների խանգարումներ

5. Մտավոր հետամնացություն

6. Հոգեկան եւ վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով

7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն

8. Էպիլեպսիա

9. Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)

10. Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման դեպքում կհաստատվի հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ կապահովվի վերը նշված օրենքների լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը:

Загрузка...