Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը կցուցադրվի հին հունական ամֆիթատրոնում

86

Ատտիկա շրջանում գտնվող հին հունական «Օդեոն» ամֆիթատրոնի բաց բեմում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացումը:

Ինչպես նշում է tass.ru-ն, ներկայացվելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությունը:

«Այս տարի «Սպարտակ»-ի իմ բեմադրության 50 տարին է լրանում: «Սպարտակ»-ը տասնյակ երկրներում է ցուցադրվել, այդ թվում՝ բազմիցս Հունաստանում: Մեծ թատրոնի բեմադրությունն այստեղ առաջին անգամ ներկայացվել է 40 տարի առաջ: Եվ մենք այն ժամանակ ևս ելույթ էինք ունենում Ակրոպոլիսի ստորոտին գտնվող հին ամֆիթատրոնում»,-ասել է բալետմայստերը:

Նա ընդգծել է, որ սպասվելիք ելույթին մեծ հուզմունքով են սպասում, քանի որ այս անգամ դահլիճում ներկա են լինելու մարդիկ, որոնք նույն բալետը տեսել են նաև առաջին ներկայացման ժամանակ:
«Սպարտակ» բալետն առաջին անգամ բեմադրվել է պարուսույց Լեոնիդ Յակոբսոնի կողմից՝ 1956թ.: Ավելի ուշ այն բեմադրել են նաև Իգոր Մոյիսեևն ու Յուրի Գրիգորովիչը:

Загрузка...