Հունաստանում գեր զբոսաշրջիկներին արգելվել է ավանակի վրա նստել ու զբոսնել (լուսանկարներ, տեսանյութ)

28

Հունաստանի իշխանություններն արգելել են ավելորդ քաշ ունեցող զբոսաշրջիկներին ավանակի վրա նստել ու զբոսնել, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը նշում է, որ խոսքը, մասնավորապես, Սանտորինի կղզում ավանակների վրա նստած զբոսանքների մասին է:

Իշխանությունները ստիպված են եղել նման որոշում ընդունել, քանի որ բազմաթիվ ակտիվիստներ ահազանգել են, որ կենդանիները լուրջ վնասվածքներ են ձեռք բերում գեր զբոսաշրջիկների պատճառով:

Այսուհետ 100 կգ-ից ավելի կշռող մարդիկ Սանտորինիում չեն կարողանա ավանակի վրա նստել: Բացի այդ՝ արգելվում է զբոսաշրջիկներին ծառայեցնել կենդանիների, որոնք ունեն առողջական խնդիրներ, վնասվածքներ, հղի են կամ պահվել են ոչ պատշաճ պայմաններում:

Donkeys giving tourists rides in Santorini are now not to carry loads heavier than 100kg

Animal activists on the island claimed with obesity on the rise, donkeys were being forced to carry ever-heavier loads while working long hours, seven days a week without shelter, rest and water - leaving them with spinal injuries and open wounds from ill-fitting saddles

Загрузка...