Կառավարությունը հոկտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխեց հոկտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 3-ին

57

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին կառավարության նախորդ նիստում հայտարարվեց, որ երկու օր կլինի ոչ աշխատանքային: Ոչ աշխատանքային հայատարարվեց հոկտեմբերի 11-ը եւ 12-ը: Կառավարութան այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այդ օրերի փոխարեն աշխատանքային համարել հոկտեմբերի 20-ը եւ 27-ը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են, նաեւ՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրն է:

Նա առաջարկեց հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը հայտարարել աշխատանքային: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ընդունելի առաջարկներ են:

Загрузка...