Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին

59

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր հետևել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։

Նախ պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հետևել է զորավարժության մասնակից ստորաբաժանումների պրակտիկ գործողություններին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Загрузка...