Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ

35

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանը:

«Բարի երթ ու միայն լավ լուրեր»,-գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Загрузка...