ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

33

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ բարդ օր է սպասվում: Դուք հաջողության կհասնեք, եթե ձերը պնդեք եւ չլսեք չարամիտ մարդկանց խորհուրդներին:

ՑԼԵՐ

Ցլերի հմայքը այսօր նրանց լավ ծառայություն կմատուցի: Վերջինիս շնորհիվ նրանք կկարողանան հաստատել նոր ծանոթություններ, արժանանալ հետաքրքիր մարդկանց համակրանքին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ծանոթություններում անհրաժեշտ է զգուշություն: Դուք հակված եք լինելու հավատալ առաջին տպավորությանը, որը հաստատ խաբուսիկ է լինելու, եւ վստահել մարդկանց, որոնք ամենեւին էլ դրան արժանի չեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք չափազանց մեծ նշանակություն եք տալու ձեր ռոմանտիկ երեւակայությանը, երազանքներին, իսկ իրականության մասին նույնիսկ չեք մտորի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներից շատերը լուրջ կսիրահարվեն, եւ սկիզբ առած հարաբերությունները կզարգանան մեծ արագությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Չի կարելի ասել, որ օրը կանցնի առանց անհանգստության, սակայն դուք չեք կորցնի ձեզ նույնիսկ ամենաբարդ հանգամանքների ժամանակ, կպահպանեք ձեր լավատեսությունը, որը կփոխանցվի նաեւ մյուսներին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների անձնական կյանքում խնդիրներ չեն առաջանա, հնարավոր են միայն մանր թյուրիմածություններ, որոնք հնարավոր է արագ շտկել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Օրը բարենպաստ է լինելու ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ նոր ծանոթությունների համար: Կհաջողվի գտնել մարդկանց, ովքեր կկիսեն ձեր նախասիրությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք հաստատ գիտեք, որ մեղավորը դուք չեք, սակայն ձեր սիրելին նույնպես իրեն մեղավոր չի համարում: Աշխատեղ ընդհանուր հայտարարի գալ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կդարձնի երկրագնդի ամենաերջանիկ մարդը՝ մեծ ջանքեր չգործադրելով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե սիրելիին այդքան կոպիտ պահանջներ ներկայացնել նրա հագուկապի, պահվածքի, խոսելաձեւի եւ ապրելակերպի վերաբերյալ: Եթե դուք սիրում եք նրան, նշանակում է՝ դուք սիրում եք նրան նրա թերություններով հանդերձ:

ՁԿՆԵՐ

Այսօր իր մասին ձեզ կհիշեցնի ձեր նախկին ամուսինը կամ սիրցյալը: Սակայն պետք չէ տրվել նրա սադրանքներին: Այդ միջադեպը շատ արագ կանցնի, այնպես, ինչպես եւ սկսվել է:

Загрузка...