Փաշինյանն ու Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ են մարել (ֆոտո)

72

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ են մարել։

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 11-ին Երեւանում ընթացող ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում։ Գեղաթերթիկը նվիրված է «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։

Загрузка...