ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ժամանեցին «Ազնավուր» կենտրոն. նրանց դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին

42

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեցին Երևանի «Ազնավուր» կենտրոն: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Ազնավուրի կեցավայրում է նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով դիմավորում է հյուրերին։

«Ազնավուր» կենտրոն են ժամանել նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հյուրերը շրջայց կկատարեն «Ազնավուրի» երևանյան կեցավայրում։

Նախատեսված է, որ ՀՀ և Ֆրանսիայի նախագահները պետք է ստորագրեն հուշագիր տեղում Ազնավուրի կենտրոն բացելու համար։

Загрузка...