Թաիլանդում շղթաներով բանտարկյալները փախել են դատարանից

35

Թաիլանդի հարավում՝ Չումպխոն նահանգում ձեռքերին եւ ոտքերին շղթաներով բանտարկյալները փախել են դատարանի շենքից՝ առեւանգելով կալանավորներին տեղափոխող հատուկ ավտոմեքենան, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Bangkok Post-ին:

6 բանտարկյալներից կազմված խմբին հատուկ մեքենայով դատարան էր բերել մոտակայքում գտնվող բանտի պահակը:

Դատարանի շենքի մոտ ժամանելուց հետո պահակը բացել է մեքենայի դուռը, որպեսզի բանտարկյալներին փոխանցի դատարանի ոստիկանական պահակախմբին: Կալանավորները օգտվել են այն պահից, որ ոստիկանները դեռ դուրս չեն եկել նրանց տանելու համար եւ փախուստի փորձ են ձեռնարկել:

Բանտարկյալներից մեկը հասցրել է մինչ ոստիկանների հայտնվելը վազել դատարանի դարպասներից ներս, մյուսը հետեւել է նրան, բայց ոստիկաննները հասցրել են բռնել նրան: Այդ ժամանակ երեք այլ բանտարկյալները, որոնցից մեկը նկատել էր, որ մեքենայի բանալին մնացել է ներսում, մտել են մեքենա եւ հեռացել են դատարանի շենքի տարածքից: Դարպասներից դուրս գալով բանտարկյալները մեկնել են անհայտ ուղղությամբ:

Ըստ թերթի, որը վկայակոչում է Թաիլանդի արդարադատության նախարարությանը, մեքենայով փախուստի դիմած բոլոր երեք բանտարկյալները մեքենաների առեւանգման գործով քննության մեջ էին ընդգրկված:

Դարպասներով փախչել փորձողները թմրանյութերի տարածման գործով էին դատապարտված:

Загрузка...