Վստահ եմ՝ այս ընտրությունների ընթացքում ևս ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն․ Սերգեյ Նեվերով

118

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը հանդես եկան ասուլիսով, որի ընթացքում պատասխանելով հայ լրագրողների հարցերին՝ Սերգեյ Նեվերովն անդրադարձավ ներհայաստանյան վերջին իրադարձություններին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության հետ կապված հարցերին։

Սերգեյ Նեվերովը նշեց՝ յուրաքանչյուր երկրի քաղաքացին ինքը պետք է որոշի, թե ինչպիսին պիտի լինի իր երկրի ապագան։ «Դա յուրաքանչյուր ազգի սուվերենությունն է։ Եթե ժողովուրդը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն, ապա դա նրա սուվերեն իրավունքն է։ Հայաստանյան քաղաքական դաշտում առկա ուժերը պետք է կարողանան մասնակցել ընտրություններին, և կարևորն այն է, որ ամեն ինչ ընթանա ժողովրդավարության սկզբունքներին համաձայն։ Մենք հարգում ենք հայ ժողովրդի կամքը։ Կրկնում եմ՝ դա յուրաքանչյուր երկրի իրավունքն է։ Ես կարծում եմ՝ ընտրություններից հետո էլ մեր միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները կշարունակվեն։ Վստահ եմ՝ այս ընտրությունների ընթացքում ևս ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն», — եզրափակեց Սերգեյ Նեվերովը։

Загрузка...