ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն. Ավելի քան 600 միլիոն երեխա աշխարհում չի կարողանում տարրական կրթություն ստանալ

16

Ավելի քան 600 միլիոն երեխա աշխարհում չի կարողանում տարրական կրթություն ստանալ։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Երեւանում անցկացվող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ժամանակ։

Նա կրկին շեշտել է կանանց եւ աղջիկների համար կրթության ապահովման անհրաժեշտությունը։ «Այսօր Աղջիկների միջազգային օրն է, եւ սա հատկապես արդիական է»,–հավելել է Ազուլեն։

«Ներկա եւ գալիք սերունդները պետք է հակազդեն այնպիսի սպառնալիքներին, ինչպիսիք են՝ ժողովրդավարական եւ բնապահպանական սպառնալիքները, արմատականությունը։ Իսկ միասին՝ ՄԱԿ–ի, ՖՄԿ–ի, ՅՈՒՆԵՍԿ–ի հետ կարող ենք պատասխանել այդ սպառնալիքներին»,–հավելել է նա։

Ամփոփելով նա նաեւ անդրադարձել է Շառլ Ազնավուրի հիշատակին՝ շեշտելով, որ նա, լինելով Հայաստանի հպարտությունը, խորհրդանշում է այն ամենը, որի կրողը Ֆրակոֆոնիայի երկրներն են։

Загрузка...