Հարգանքի տուրք եմ մատուցում նրանց, որոնք «արեւն առած իրենց աչքերի մեջ միայն ապրել էին ուզում». Մակրոնի գրառումը

59

Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ. Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արեւն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Նման գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նա նաեւ գրել է.

«Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին եւ ընտանիքներին, որոնք փախչում էին ցեղասպանությունից, եւ որոնք մեր ազգն ավելի պանծացրին:

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա եւ կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:

Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր եւ գալիք սերունդների համար»:

Ավելի վաղ  հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Загрузка...