Հաստատվել է Թուրքիայում ահաբեկչության համար կասկածվող ՌԴ 2 քաղաքացու ձերբակալման մասին տեղեկությունը

52

Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ թուրքական ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է ահաբեկչական գործունեության համար կասկածվող ՌԴ երկու քաղաքացիների՝ Ռավշան Յենիկեևին ու Էլանա Ռախմանովային: Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

Յենիկեևն ու Ռախմանովան ձերբակալվել են Թուրքիայի Կայսերի քաղաքում, նրանց հետ միասին ձերբակալվել է ևս 5 կասկածյալ: Թուրքիան նրանց կասկածում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար:

Հայտնի է, որ Յենիկեևի հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարված, նա նաև կասկածվում է մահացած ԻՊ ահաբեկիչների կանանց Սիրիայից Թուրքիա տեղափոխելու համար:

Թուրքիայում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ գործի մանրամասները ճշտվում են:

Загрузка...