ԲՀԿ-ն տարիներ շարունակ չի խնայում իր ռեսուրսները միջկուսակցական հարաբերություններն ի շահ պետության օգտագործելու համար

43
ԲՀԿ-ն տարիներ շարունակ օգտագործել և օգտագործում է իր ռեսուրսները միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերություններ ստեղծելու համար տարբեր օտարերկրյա քաղաքական ուժերի հետ՝ ի շահ մեր պետության: Այդպիսի համագործակցության շրջանակներում Հայաստանում էին գտնվում «Եդինայա Ռոսսիա» խմբակցությունը՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ։ Այս երկու խմբակցությունների համագործակցությունը ունի 10 տարվա պատմություն, որի ընթացքում ուժերը համագործակցել են ամենատարբեր ոլորտներում:
Նման համագործակցությունը ինչ խոսք շատ կարևոր է, քանզի ՌԴ-ն Հայաստանի համար կարևորագույն ռազմական դաշնակից է և վերջին հանդիպմանը ևս նշվեց այս համագործակցության կարևորությունը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունն ավելի ամրապնդելու առումով:
Նման համագործակցությունը նաև հարթակ է նոր շփումներ հաստատելու համար ռազմավարական դաշնակցի հետ, քանզի ինչպես նշեց ԲՀԿ առաջնորդը հայ-ռուսական հարաբերությունների խորացումը այլընտրանք չունի: Սա նաև շատ լավ հնարավորություն է երկու երկրների երիտասարդների համար տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու և փորձի փոխանակման համար:

 

Загрузка...