Ոստիկանությունը՝ Վանաձորի կրակոցների մասին. հայտնաբերվել է այրված մեքենա եւ 21 կրակված պարկուճ (ֆոտո)

28

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 եւ 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։

Հայտնաբերվել է այրված մեքենա եւ 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով Երեւանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են։ Կան բերման ենթարկվածներ։

Загрузка...