Ամսական 3.500 ռուբլիով կարելի է ապրել. ՌԴ-ում նախարարն աշխատանքից հեռացվել է սկանդալային հայտարարության համար (տեսանյութ)

85

Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Նատալյա Սոկոլովան ազատվել է աշխատանքից սկանդալային հայտարարությունից հետո՝ նշելով, թե թոշակառուները կարող են ապրել ամսական ընդամենը 3.500 ռուբլիով:

Ինչպես նշում է svoboda.org-ը, նախարարի հեռացման տեղեկությունը հայտնել է Սարատովի նահանգապետի մամուլի քարտուղարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ աղմկահարույց հայտարարությունն արվել է մարզային դումայում, որտեղ քննարկվում էր թոշակառուների համար ամսական ծախսերի համար անհրաժեշտ նվազագույն գումարի հարցը:

Տեղի պատգամավորներից մեկի հետ բանավեճի ժամանակ Սոկոլովան ասել է, որ 3.500 ռուբլին միանգամայն բավարար է «նվազագույն ֆիզիոլոգիական պահանջների» բավարարման համար:

Դրան ի պատասխան պատգամավորն առաջարկել է նախարարին միառժամանակ այդ գումարով ապրել: Սոկոլովան առաջարկից հրաժարվել է՝ պատճառաբանելով նախարարի կարգավիճակը:

 

Загрузка...