Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ` Երևանի սրտում տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ Տարաս Շևչենկոյի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը

58

Ուկրաինայի անկախության 27 ամյակի և հայ-ուկրաինական դիվանագիտական կապերի հաստատման 100 ամյակի առթիվ, այսօր Երևանի սրտում տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Հուշարձանի պատրաստման և տեղադրման նախաձեռնությունը ԲՀԿ առջնորդ Գագիկ Ծառուկյանինն է, ով կյանքի կոչեց այս ծրագիրը՝ ի նշան երկու երկրների բարեկամության, մշակութային դարավոր կապերի արժևորման և նոր համագործակցության կամուրջների ստեղծման։ Հուշարձանի բացման պատիվը տրված էր Գագիկ Ծառուկյանին և Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Դեսպանն իր խոսքում նշեց, որ Շևչենկոն ուկրաինացիների համար նույնն է, ինչ-որ Նարեկացին հայ ժողովրդի համար, և ավելացրեց, որ Շևչենկոն շատ կապված է եղել Հայաստանի հետ։

 

Загрузка...