Թրամփն ասել է՝ ինչու չի ցանկանում պայքարել կլիմայի փոփոխության դեմ

164

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում «տրիլիոնավոր դոլարներ կորցնել» կլիմայի փոփոխության հետևանքների վերացման համար: CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահին հարցրել են՝ արդյոք նա հավատում է կլիմայի փոփոխությանը:

«Ես կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի է ունենում, ինչ-որ բան փոխվում է, իսկ հետո հակառակն է փոխվում: Ես չգիտեմ, դրա համար պատասխանատո՞ւ է արդյոք մարդը»,-ասել է Թրամփը:

«Ես չեմ ուզում տրիլիոնավոր դոլարներ տալ ու միլիոնավոր աշխատատեղեր կորցնել, ես չեմ ցանկանում հայտնվել նման ոչ ձեռնտու իրավիճակում»,- ասել է նախագահը:

Նա համամիտ չէ այն ենթադրությունների հետ, որ գիտական աշխարհում կա համաձայնություն առ այն, որ կլիման փոխվում է հիմնականում մարդու գործունեության պատճառով և որ այդ փոփոխությունները վտանգավոր բնույթ են կրում:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից:

Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ 2100 թվականին մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:

 

Загрузка...