Անօրինականությունների շղթան արհեստականորեն հետաձգում է գործարանի կառուցումը

169

«Արմ Օիլ» ընկերությունը այսօր հրավիրել է մամլո ասուլիս, որի ժամանակ բարձրաձայնեց ընկերության նկատմաբ տեղի ունեցած հակաօրինական գործունեության մասին։ Ասուլիսի նպատակը մի շարք բացատրություններ տալն էր և ընկերության անվան շուրջ տարածված ապատեղեկատվության հերքումը։ Ընկերության ներկայացուցիչները խոսեցին երկու կարևոր թեմաների շուրջ։ Առաջինը վերաբերում էր Ընդերքի պահպանման տեսչության կողմից իրականացվող հակաօրինական գործունեությանը։ Այս մարմինը վարչական վարույթ է ներկայացրել «Արմ Օրլինի դեմ»։ Սա բողոքարկվել է «Արմ Օիլի» կողմից՝ ներկայացվելով մի քանի հիմնավորումներ։ Նախ՝ տեսչական ստուգումների համար արհեստական խոչընդոտներ ներկայացնելու մեղադրանքին ի պատասխան՝ ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ տեսչական ստուգումներ ընկերությունում իրականացրել են արդեն լուծարված մարմնի ներկայացուցիչներ, որոնք օրենքի շրջանակնեորւմ իրավասու չեն եղել դա անել։ Այնուհետև փետրվարի 15-ից հետ չի գումարվել կառավարման խորհրդի նիստ, իսկ ստուգումներ տեղի են ունեցել սեպտեմբերի 19-ին։ Ինչը նշանակում է, որ ստուգումները իրականացվել են հետին թվականով ամրագրված որոշման ու հրամանի հիման վրա։ Եվ այսպիսի անօրինական հիմունքներով արված ստուգումների արդյունքում Արթուր Գրիգորյանի ղեկավարած մարմնի կողմից «Արմ Օիլը» տուգանվել է 250 հազար դրամով, ընդ որում՝ նորից տեղի չի ունեցել լսումներ, չի քննարկվել ստուգման արդյունքները և տուգանքի որոշումը կայացվել է առանց դրա, ինչը ևս օրենքի շրջանցման վառ օրինակ է։ Ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի խոսքով՝ այս ամենը Ընդերքի տեսչության կողմից իրականացված շղթայական անօրինականություններ են, որոնք արհեստածին կերպով երկարաձգում այնպիսի խոշոր գործարանի շահագործման աշխատանքներին, որը կարող է երկրի տնտեսության համար լուրջ խթան հանդիսացող ներդրումների պլատֆորմ դառնալ։ Իսկ ամենից աբսուրդային մեղադրանքն այն էր, որ «Արմ Օրիլը» բացում նավթամշակման գործարան։ Մյուս կարևոր անդրադարձը, որ արվեց մամլո ասուլիսի ժամանակ, վերաբերում էր «Արմ Օիլի»-ի հարևանությամբ գտնվող «Սեմուր ընդ Կո» ընկերության կողմից ներկայացված բողոքներին՝ արտադրական թափոնների հետ կապված։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի փոխտնօրեն Արայիկ Կեսոյանի խոսքով՝ Հայաստանում նման գործարան ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Խոսքը գնում է նավթայուղերի և քսայուղերի վերամշակման գործարանի մասին, որը չունի ոչ մի արտադրական թափոն, աղտոտվածության զրոյական աստիճան ունի, քանի որ վերամշակումն իրականացվում է «Կանաչ արտադրություն» տեխնոլոգիայով։ Կեսոյանը խորհուրդ է տալիս մինչև նավթի համով չիր ունենալու մեղադրանք ներկայացնելը, գնան և փորձեն, թե ինչպիսի ներկի համ ունի հիմա «Ռիվալ ՍՊԸ»-ի կողմից արտադրվող չիրը, քանի որ «Սեմուր ընդ Կոն»-ն արտադրում է թեիեղյա ծածկներ, ներկում է դրանք չրի արտադրամասից մի քանի մետր հեռավորության վրա։ «Ռիվալ ՍՊԸ»-ն, որն այս տարածքում ունի անօրինական այգիներ, այն թաքնված այգիներից, որոնց հայտնաբերման մանսին խոսել էր անգամ վարչապետ Փաշինյանը, «Սեմուր ընդ Կո»-ն ընկերության հետ ամեն կերպ փորձում են կասեցնել գործարանի կառուցմանը։ Ու այն էլ այն դեպքում, երբ «Արմ Օիլ»-ը ունի փաստաթուղթ՝ 2015 թվականին ստորագրված «Սեմուր ընդ Կո»-ի ղեկավարության կողմից, որ վերջիններս համաձայնություն են տալիս իրենց հարևանների ցանկացած տեսակի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Հարկ է նշել, որ պետական կառույցների կողմից նկատվում է նկատվում են կողմնակալ մոտեցում, քանի որ վերոնշյալ ընկրությունների կողմից ներկայացված բողոքների արձագանքը մեկ ժամվա կտրվածքով է լինում, իսկ «Արմ Օիլ»-ի բողոքարկումները այդպես էլ մնում են օդից առկախ։ «Արմ Օիլ»-ի ղեկավարությունը լիահույս է, որ նոր Հայաստանում չեն շարունակի կենսունակ լինել հին բարքերը, և այս բոլոր հարցերը օրենքի շրջանակներում կստանան իրենց լուծումները։

Загрузка...