Հնդկաստանում գնացքը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. 50 մարդ է զոհվել (տեսանյութ)

22

Հնդկաստանի Ամրիթսար քաղաքում ուղևորատար գնացքը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մոտ 50 մարդ է զոհվել:

Զոհերի և տուժածների որոնողական աշխատանքները դժվարացել են այն պատճառով, որ փրկարարների մոտ լապտերներ չեն եղել:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի ազգային տոներից մեկի՝ Դուշերայի տոնակատարության ժամանակ:

Ողբերգության պահը հայտնվել է համացանցում:

Загрузка...