Նոր դեղամիջոցը կարող է օգնել սրտի հիպոքսիայով տառապող անձանց

19

University of California-ի գիտնականները Omniox, Inc.-ի մասնագետների հետ համատեղ մշակել են յուրահատուկ դեղամիջոց՝ OMX-CV–ը, որը կարող է վերականգնել հիպոքսիայից (թթվածնաքաղցից) տուժած սրտի աշխատանքը։ Այս մասին նշվում է PLOS Biology ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Դեղամիջոցը թույլ է տալիս թթվածինը հասցնել սրտի հյուսվածքներ, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն։

Այն միաժամանակ չի հարուցում համակարգային լուրջ կողմնակի ազդեցություն, ինչպես նաեւ չի հանգեցնում օքսիգենացիայի (թթվածնացման)՝ արյան չափազանց թթվածայնացում, որը ինքնին կարող է վտանգավոր լինել:

Դեղամիջոցի հիմքում H-NOX բակտերիալ սպիտակուցն է քիմիական կառուցվածքի փոփոխություններով։

Ձեւափոխված տարբերակը լավ է համակցվում թթվածնի հետ՝ չդիպչելով ազոտի օքսիդին։ Կապը պահպանվում է մինչեւ այն պահը, երբ սպիտակուցը հայտնվում է հիպոքսիայից տուժած հյուսվածքներում։ Այնտեղ կապը ձգվում է, եւ թթվածինն արձակվում է։ Տեղափոխման համակարգն անվտանգ է, ինչը թույլ է տալիս այն տեսականորեն օգտագործել նաեւ փոքր երեխաների դեպքում։

Դեղամիջոցն արդեն փորձարկել են կենդանիների վրա։ Մարդկանց վրա փորձարկումների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Загрузка...