Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել.հարուցվել է քրեական գործ

34

Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Նորածնի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործ հարուցվելու մասին լուրը զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը.«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով»:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Загрузка...