Հարձակվել են երիտասարդի վրա, ծեծել ու հափշտակել ոսկյա թեւնոցը. Ահազանգ ոստիկանությունում

212

Հոկտեմբերի 23-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, եւ քաղաքացու մոտը դանակ կա:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ժամը 02.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Կենտրոնական բաժին են ներկայացրել 1992 թ. ծնված Աշոտ Ղ.-ին եւ 1991 թ. ծնված Գեւորգ Թ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.10-ին, Բեյրութի փողոցում ոստիկաններին է մոտեցել Գեւորգ Թ.-ն, մատնացույց անելով Աշոտ Ղ.-ին եւ հայտնել, որ վերջինս իրեն ապտակել է:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում Գեւորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Բեյրութի փողոցի սկզբնամասում, Աշոտ Ղ.-ն բացահայտ հափշտակել է ձեռքի ոսկյա թեւնոցը, կանխիկ գումար, հետո ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Աշոտ Ղ.-ի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...