Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարելու խնդրանքով

23

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու խնդրանքով:

Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն Մարության,

Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։

2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը գրավոր նամակով դիմեց «Սանիթեք» ընկերությանը և փաստելով, որ մայրաքաղաքում ստեղծվել է վտանգավոր հակասանիտարական և համաճարակային իրավիճակ՝ պահանջեց յոթնօրյա ժամկետում դատարկել բոլոր լցված աղբամանները, վերականգնել աղբահավաքման կանոնավոր  աշխատանքը պայմանագրի տարածքում։ Նամակում նաև նշել էինք, որ «պահանջի չկատարման դեպքում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դիմելու է Երևանի քաղաքապետարան ծառայությունների մատուցման պայամանագիրը լուծարելու նպատակով»։

Այս պահանջից հետո սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն հետևալի մասին.

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Загрузка...