86,8 միլիոն դրամով կնվազեցվեն ՊՆ-ին տրվող գումարները

29

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 86,8 միլիոն դրամով նվազեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները:

Միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները այսօրվա նիստի գաղտնի ռեժիմում զեկուցել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը, միաժամանակ, կառավարությունից մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի տեխնիկական շտկումներ կատարվեն:

Загрузка...