«Փաստ». Վարույթ՝ ուսանողական պոլիկլինիկայի շենքի հարցով. Ինչու է քանդվել թամանյանական շենքը

17

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ նախկին ուսանողական պոլիկլինիկայի շենքի սեփականաշնորհման եւ քանդելու գործը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ կառավարությունը Տերյան փողոցի սկզբնամասում գտնվող ուսանողական պոլիկլինիկայի շենքը սեփականաշնորհելու որոշում կայացրեց: Նոր սեփականատերը շենքը քանդելու եւ տեղում նոր շենք կառուցելու համար կրկին դիմել էր կառավարությանը ուսանողական պոլիկլինիկան տեղափոխելու համար: Այդ որոշումը նույնպես ընդունվեց, եւ բուժանձնակազմը ստիպված եղավ տեղափոխվել այլ վայր:

Հետագայում շենքը քանդվեց, որն, ի դեպ, հանդիսանում էր թամանյանական Երեւանի հին կառույցներից մեկը: Մեր տեղեկություններով՝ այդ շենքը քանդելու եւ տարածքը սեփականացնելու գործընթացները նույնպես ուղեկցվել են կոռուպցիոն դրսեւորումներով, ինչը հիմա քննվում է իրավապահների կողմից:

Մեր աղբյուրները պնդում են, որ այդ գործն առնչվում է արդեն իսկ հարուցված քրեական գործերից մեկին, որով արդեն երկար ժամանակ է՝ քննություն է տարվում»:

Загрузка...